Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չինաստանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ կնքված համաձայնագիրը շուտով ուժի մեջ կմտնի. Թիան Էլրուն

Հունիս 10,2019 17:35

ՀՀ-ում Չինաստանի դեսպան Թիան Էլրունի կարծիքով, ԵԱՏՄ-ն այս տարածաշրջանում կարեւոր կառույց է, որն մեծ ներուժ ունի: Այս մասին դեսպանն ասաց`այսօր խորհրդարանում ընթացող «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով լսումների ժամանակ:

ԵԱՏՄ անդամ երկրները դեսպանը համարում է Չինաստանի համար բարեկամ եւ կարեւոր գործընկերներ:

«Օրինակ, Չինաստանը Ռուսաստանի համար թիվ մեկ առեւտրային գործընկերն է, ապրանքաշրջանառության ծավալը երկրների միջեւ հատել է 1 մլրդ դոլարի շեմը: Նույնը կարելի է ասել Ղազախստանի, Բելառուսի եւ, իհարկե, Հայաստանի եւ Ղրղզստանի մասին: Հետեւաբար, մեզ համար կարեւոր է լսել ձեր կարծիքը միության հետագա հեռանկարների մասին», – ասաց դեսպանը:

Դեսպանը հավաստիացրեց նաեւ, որ իր երկիրը շահագրգիռ է  ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ այս միության բոլոր անդամ երկրների հետ առանձին-առանձին համագործակցությամբ: Դեսպանը նաեւ տեղեկացրեց, որ շուտով ուժի մեջ կմտնի Չինաստանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ կնքված համաձայնագիրը, որը լրացուցիչ խթան կհանդիսանա միության երկրների հետ Չինաստանի համագործակցության համար. «Այս հարցում ես մեծ հեռանկարներ ու հնարավորություններ եմ տեսնում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930