Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վարչապետը տեղյակ էր, որ ես ներկայացնելու եմ հրաժարական, վարչապետը անակնկալի չպետք է գար». Զեյնալյան

Հունիս 10,2019 17:22

Դուք հայտարարել էիք, որ հրաժարականի հիմքեր չեմ տեսնում, ի՞նչը փոխվեց, որ հրաժարական տվեցիք: Այսօր ԱԺ-ում լրագրողներն այս հարցն ուղղեցին արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին: Նա պատասխանեց. «Այդ պահին, երբ որ ես հայտարարել եմ, որ հրաժարականի հիմքեր չեմ տեսնում եւ կառավարությունում իմ գործունեությունից գոհ են, դա համապատասխանում է այդ պահի իրողություններին: Ես, գնահատելով տեղեկատվական հոսքերը, հրապարակումները, եկել եմ եզրակացության, որ պետք է հրաժարական տամ»:

Թե տեղեկատվական հոսքեր ասելով ի՞նչ նկատի ունի, ի՞նչը դրդեց հրաժարական տալ, դժգոհությո՞ւն կար՝Զեյնալյանը պատասխանեց. «Այն ամենը, ինչ գիտեք, ինչը շրջանառվել է, դա հանգեցրել է իմ հրաժարականին»: Հարցին՝ «Իմ քայլը» խմբակցության դժգոհություննե՞րն էլ նկատի ունեք՝ նա պատասխանեց. «Բնականաբար, դժգոհությունները, որոնք անկախ նրանից՝ օբյեկտիվ են, սուբյեկտիվ են, հիմնավորված են, անհիմն են, ունեն գիտական հիմք, չունեն, այդ ամենը վերլուծելով՝ ես գտել եմ, որ պետք է հրաժարական տալ»:

Հարցին՝ դատարանների շրջափակմանը դուք դե՞մ էիք, հարուցե՞լ է դա ձեր դժգոհությունը՝ Զեյնալյանը պատասխանեց, որ այդ մասին իր պարզաբանումը համընկնում է վարչապետի հայտնած տեսակետին. «Դատական իշխանության կողմից իրականացված որոշումները նույնականացվել են գործադիր իշխանության հետ, այսօրվա իշխանության հետ եւ այդ ակցիան նպատակ ուներ տարանջատելու դատական իշխանությունից»:

Զեյնալյանն ասաց, որ իր հրաժարականը անակնկալ չէր վարչապետի համար. «Վարչապետը տեղյակ էր, որ ես ներկայացնելու եմ հրաժարական, վարչապետը անակնկալի չպետք է գար»:

Զեյնալյանը խոսեց նաեւ այլ պաշտոնի անցնելու, մասնավորապես, ԲԴԽ-ն ղեկավարելու հավանականության մասին, մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930