Քիչ առաջ ոստիկանությունը բերման էր ենթարկել «Ադեկվադ» նախաձեռնող խմբի անդամ Արթուր Դանիելյանին: «Ադեկվադ» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում էր հրապարակվել.
«Քիչ առաջ 6 ոստիկան ներխուժել են Ամիրյան 22 հասցեում գտնվող «Ադեկվադ» ՀԿ-ի գրասենյակ, ձեռնաշղթայել Արթուր Դանիելյանին և բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանության բաժին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու սպառնալիքի մեղադրանքով։
Բոլոր աջակիցներին և ԶԼՄ-ներին կոչ ենք անում գալ Սիմոն Վրացյան 90 հասցեով գտնվող բաժնի մոտ, որտեղ էլ հավելյալ տեղեկություններ հաղորդելու նպատակով 17:00-ին տեղի կունենա մամուլի ասուլիսը»։
Ժամը 17:00-ին արդեն Արթուր Դանիելյանը պատասխանում էր լրագրողների հարցերին:
https://www.facebook.com/adekvadism/videos/710079766116230/
Կարդացեք նաև
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով Արթուր Դանիելյանի ու «Ադեկվադ» նախաձեռնող խմբի հետ կապված իրադարձություններին, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է.
Արթուր Դանիելյանի հանդեպ կիրառվում է քաղաքական այլախոհության ճնշման փորձ՝ բիրտ ռեպրեսիվ գործիքակազմով եւ հստակ ընդգծված կրկնակի ստանդարտներով։
Նման գործելաոճն ընդգծում է նաեւ այն հանգամանքը, որ ուժի անպատեհ ցուցադրությամբ զբաղված իշխանությունը հետզհետե դառնում է կավե ոտքերով հսկա։
Բռնության եւ բռնության քարոզի դեմ պայքարը չի կարող կատարվածի արժանահավատ բացատրություն լինել, քանզի գործ ունենք միակողմանի եւ ուղղորդված քաղաքականության հետ։
Ցավոք, այս պահին երկրում չեմ, սակայն իմ բարոյական աջակցությունն եմ հայտնում Արթուրին։
https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10218428171953745