Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ կրճատումներ են արել, վարչապետի աշխատակազմին սպասարկող 53 ավտոմեքենաներից այս պահին սպասարկում է 9 մեքենա: Ընդհանուր ի սկզբանե վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաների թիվը գրեթե 50 տոկոսով կրճատվել են՝ դառնալով 44:
Մեր հարցին՝ այն հեծանիվը, որով մի օր վարչապետը գործի եկավ, դա ծառայողակա՞ն հեծանիվ էր, թե՞ իր սեփականն էր՝ Աղաջանյանը պատասխանեց. «Որքանով տեղյակ եմ, վարձակալությամբ էր վերցրել»:
Նա ասաց, որ հաստիքների կրճատումներ չեն եղել, ընդհակառակը, մտադիր են ավելացնել հաստիքների թիվը:
Մանրամասները՝ շուտով տեսանյութում
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ