Ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանի՝ 2008թ. նվաճած Եվրոպայի չեմպիոնի մեդալն անցել է վրացի մարզուհի Անաստասիա Գոտֆրիդին: Այս մասին ասվում է Վրաստանի ծանր ատլետիկայի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի նախկին անդամ Հռիփսիմե Խուրշուդյանին զրկել է 2008 թվականից ի վեր նվաճած բոլոր տիտղոսներից:
2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալակիր դարձած Հռիփսիմե Խուրշուդյանը մրցումների դոպինգ-փորձանմուշների վերստուգումից և դրանց դրական լինելուց հետո վերադարձրել էր մեդալը։ Ավելի ուշ նա զրկվել էր մյուս մեդալներից։ Խուրշուդյանի դոպինգ-թեստը դրական էր եղել ոչ միայն Լոնդոնի Օլիմպիական խաղերին, այլև 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերին։ Այդ պատճառով ծանրորդուհու՝ 2008 թվականից ի վեր նվաճած բոլոր մեդալներն ու գրանցած արդյունքները չեղյալ էին հայտարարվել:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ