Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսելով Աբովյանում քաղաքապետի ընտրությունների մասին, որտեղ պարտվել էր ՔՊ թեկնածու Գրիգոր Գուլյանը՝ պատասխանեց, որ պետք է վերլուծեն ու համապատասխան հետեւություններ անեն:
Aravot.am-ի հարցին՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր, որ աբովյանցին պարտվել է քրեաօլիգարխիկ, կրիմինալ «պանյատներով» ապրող պատգամավորին, մինչդեռ վարչապետը հայտարարում է, որ այդ ընտրություններում հաղթել է ժողովրդավարությունը, հիմա ո՞րն է ճիշտ, ո՞վ է հաղթել իրականում ու ով պարտվել՝ պատասխանեց. «Կոտայքի մարզպետը եւս հավատացած է, որ միանշանակ է, որ օրենքի տառին համապատասխան է տեղի ունեցել ընտրությունը, բայց տարբեր տիպի ազդեցություններ վերջիվերջո ունեցել են մեծ ազդեցություն ընտրությունների արդյունքների վրա, որն արձանագրում ենք: Մեր թիմը դեռ պետք է երկար վերլուծի այս ընտրությունների արդյունքները եւ համապատասխան հետեւություններ անի»:
Հարցին՝ քաղաքակա՞ն հետեւություններ պետք է անեք՝ նա պատասխանեց՝ թե՛ քաղաքական, թե՛ կազմակերպչական: Հարցրեցին, թե ձեր պարտության պատճառը ո՞րն է, ինչո՞ւ ձեր թեկնածուն պարտվեց՝ Աղաջանյանը պատասխանեց. «Իմ կարծիքով, նախընտրական պրոցեսին նախորդող ժամանակահատվածը թերեւս պետք էր ավելի ակտիվ օգտագործել»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ