Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը խոսելով կիսաեզրափակչում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Հրաչյա Պողոսյանի եւ թուրք ըմբիշի գոտեմարտի մասին՝ ասաց, որ ինքը սովորաբար մրցավարների գործողություններին գնահատական չի տալիս: «Հրաչյա Պողոսյանը 63 կգ քաշային կարգում անցկացրեց չորս գոտեմարտ, որից երեքում առավելության հասավ միավորների բացարձակ առավելությամբ: Ես մրցավարների գործողություններն ընդհանրապես չեմ քննարկում: Սակայն կիսաեզրափակչում թուրք ըմբիշի հետ, որին Հրաչյան անցած տարի աշխարհի առաջնության ժամանակ հաղթել էր 10:0 հաշվով, մրցավարը գոտեմարտը երկու անգամ կանգնեցրեց: Առաջին անգամ նա դեղին քարտ ցույց տվեց թուրք ըմբիշին: Մինչդեռ, 2-րդ անգամ կանոնի համաձայն պետք է նրան պատժեր միավոր-նկատողությունով: Բայց նման բան չարեց: Ճիշտ է, մրցավարը ավելի ուշ ընդունեց, որ սխալ է վարվել», – ասաց մարզիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ