Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը չհաջողվեց ազատվել հին գյուղապետերից․ նախկին ՀՀԿ-ականը հաղթեց ՔՊ-ի թեկնածուին

Հունիս 10,2019 16:18

Երեկ Շիրակի մարզի երկու համայնքներում՝ Սպանդարյանում և Անուշավանում ՏԻՄ ընտրություններ էին։ Սպանդարյանում, որը ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ծննդավայրն է, հաղթել է գործող համայնքապետ Ավետիք Մխիթարյանը։ Նա նախկին ՀՀԿ-ական է, որը, սակայն, կուսակցության շարքերը լքել է թավշյա հեղափոխությունից առաջ։ Համայնքապետի պաշտոնը զբաղեցնում է 2015 թվականից։ Նրա մրցակիցը՝ Ալմաստյան Սայադը, փաստաթղթերով անկուսակցական է, թեև, ըստ մամուլի հրապարակումների, նրան սատարում է «Իմ քայլը» դաշինքը։ Նախնական տվյալներով, գործող համայնքապետը 150 ձայնով առաջ է անցել Սայադ Ալմաստյանից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, գործող համայնքապետի օգտին քվեարկել է 384 քաղաքացի:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ Սպանդարյանում քվեարկելու իրավունք ունեցող մասնակիցների թիվը 1159 է, քվեարկության մասնակիցների թիվը 315 (27․18 %) ։

Անուշավան համայնքում ևս հաղթել է գործող համայնքապետ, անկուսակցական Երվանդ Հակոբյանը, նա վերընտրվեց 6-րդ անգամ։ Նրա մրցակիցը Համբարձում Ալեքսանյանն է, որն ավարտել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը, ունի տեխնոլոգի և ձեռնարկատիրության բակալավրի աստիճան, աշխատում է Շիրակի մարզում հիմնված սնկի արտադրամասում։

Այստեղ գործող համայնքապետը 146 ձայնով առաջ է անցել իր մրցակցից։

Քվեարկելու իրավունք ունեցող մասնակիցների թիվը (նախնական)- 1550 է, քվեարկության մասնակիցների թիվը (նախնական)- 600 (38․71 %)։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930