Երեկ Աբովյան քաղաքում կայացած ընտրությունները մի քանի կարևոր ուղերձ են պարունակում։
ա) Ամենադրականը՝ մարդիկ ունեն ընտրություն, և կարող են համեմատաբար ազատ ընտրել, դա մեծ նվաճում է։ Եթե բոլորս լավ աշխատենք, ժամանակի ընթացքում կկարողանան ընտրել նաև ավելի լավ տարբերակներից։
բ) Անցյալ տարվա դեկտեմբերի 9-ի ընտրություններից անցել է ընդամենը 6 ամիս, և իշխանության ռեյտինգը նվազել է 70%-ից 44% (թեև դեռ առանձին վերցված քաղաքում)։ Սա ևս դրական նորություն է, ոչ մի նորմալ երկրում իշխող ուժը 70% ձայն չունի, իսկ խորհրդարանական երկրների ճնշող մեծամասնությունում 50% էլ չունի, և կառավարում է կոալիցիաների միջոցով։ Եթե Երևանում ստացած 80%-ը Նիկոլ Փաշինյանի համար առիթ էր նախորդ Ազգային ժողովը ցրելու, ապա Աբովյանում ստացած 44%-ն առաջին զգուշացումն էր արդեն այս Ազգային ժողովին։
գ) Մոլեռանդների այն պնդումը, որ իրենք ամբողջ ժողովուրդն են ներկայացնում, ևս հոդս ցնդեց։ Աբովյանի 44 հազար ընտրողներից ընդամենը 8 հազարն են քվեարկել իշխանության օգտին։ Նույնիսկ եթե ենթադրենք, որ ընտրողների զգալի մասը երկրում չի, որևէ կերպ այլևս չի կարելի պնդել, որ ամբողջ ժողովուրդը իրենց մեջքին է՝ ժողովուրդը աստիճանաբար հետ է գալիս հետհեղափոխական խումհարից, և ավելի իրատեսական է սկսում նայել իրականությանը, այսուհետև միայն «դուխով» քայլելը բավարար չի լինելու ժողովրդի սիրտը շահելու համար, պետք է իրական գործ անել ու ցույց տալ՝ և դա ևս դրական նորություն է, դրանից ժողովուրդն է շահելու։