Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիայի անդամ

Հունիս 10,2019 15:08

Հունիսի 5-7-ը Փարիզում կայացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» 2005թ. կոնվենցիայի անդամ պետությունների Կոնֆերանսի 7-րդ նստաշրջանը, որի ընթացքում Հայաստանն ընտրվել է Կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամ` 2019-2023թթ․ ժամանակահատվածի համար։

Տարածաշրջանային վեց խմբերը ներկայացնող 24 անդամից բաղկացած միջկառավարական կոմիտեն մշտադիտարկում է անդամ պետությունների կողմից 2005թ. կոնվենցիայի կատարումը, հավանություն է տալիս մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամից նախագծերի ֆինանսավորմանը, ուսումնասիրում է երկրների կողմից ներկայացված ազգային զեկույցները։

Տեղեկանք. ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիան աջակցում է արվեստագետներին, մշակութային ոլորտի փորձագետներին և քաղաքացիներին ստեղծագործել և տարածել իրենց մշակույթը, ինչպես նաև ընդլայնել միջմշակութային համագործակցությունը` համահավասարության և հասանելիության սկզբունքների վրա։ Կոնվենցիան խրախուսում է պետություններին իրականացնել մշակութային ինքնարտահայտման բազմազանության պաշտպանությանը և խթանմանն ուղղված քաղաքականություն:

 

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930