Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը «Զարկերակ» ակումբում հայտարարեց գրագողության դեմ պայքարի ու գրագողերի հետ առճակատումների մասին` առանց կոնկրետ անուններ հնչեցնելու:
Ասաց, որ անընդհատ հարցը բարձրացնում է, անգամ վերջերս տնտեսագետ ընկերոջ հետ հաշվարկել են, թե ինչքան մեծ վնաս կարող է հասցնել գրագողությունը տնտեսությանը: Նրա ձեւակերպմամբ, գրագողության տված վնասը համարժեք է կոռուպցիայի տված վնասին. «1000-ավոր մարդիկ փողեր ու գրանտներ են ստանում, հարյուրավոր գրքեր են տպագրում…10 տարի է, ես հոգեբանության ոլորտում գրագողությունների դեմ եմ պայքարում, շատ-շատերին բացահայտել եմ, ոմանք, վերջ են տվել, կան մարդիկ էլ, որ բանի տեղ չեն դրել»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Անգամ դատավոր են բռնել գրագողության մեջ, բայց նա գիտնական չէ, ընդամենը 15000-20000 դրամն է, որ ավել ստանում է, իսկ բուհերում ամբիոնների ու լաբորատորիաների վարիչներ են, դա նույնն է, ոնց որ ոստիկանապետի դնես պաշտոնի կամ գողի: Դա ամենասարսափելին է »,-ասում է Խուդոյանը: Հավելում է, որ գրագողերի մի խումբ առավել ագրեսիվ է տրամադրված, նաեւ գրագողության յուրահատուկ կանոններ է հորինել:
Մանրամասն` տեսանյութում
«Գիտության պատմության մեջ առաջին անգամ պաշտպանվեց դիսերտացիա, մինչդեռ խորհրդի անդամների առաջ դրված էին արտագրությունները»,- փաստում է հոգեբանը` իր ոլորտի մասին դեպքը վկայակոչելով:
Սամվել Խուդոյանի տպավորությամբ, ԲՈԿ-ը խորհուրդների կազմից չի կարողանում կամ չի ուզում հանել գրագողերին, որոնց գրագողության փաստը ինքն է հաստատել: «Մյուս միտումն էլ գրագողության ոլորտում վախեցնելն է, դատական տեռորը` ընդդեմ գրագողության դեմ պայքարողներին»,- ասաց նա:
Մանրամասն` տեսանյութում
Սամվել Խուդոյանը գիտական պաշտոն զբաղեցնողների վեթինգ է առաջարկում իրականացնել: Aravot.am-ի դիտարկմանը, թե համապատասխան օրենք չկա, չի եղել օրենսդրական փոփոխություն, նա պատասխանեց. «Դատավորների վեթինգի մասին էլ օրենք չկա, վեթինգը նշանակում է զտում, պիտի հանես, բռնես քցես էդ մարդկանց դուրս, նրանք վնաս են տալիս, պետությանը, գիտությանը, երիտասարդությանը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ