Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մարզպետն իր պահվածքով փչացրեց ամբողջ ընտրությունները, երեւի լավ կանի, որ հրաժարական տա». Էդմոն Մարուքյան

Հունիս 10,2019 13:45

«Ինձ համար մտահոգիչ է մասնակիցների ցածր թիվը: Դուրս է գալիս, որ այդքան փոփոխություններից հետո իրենք դեռեւս իրենց մեկ ձայնի արժեքը չեն արժեւորում այնպես, ինչպես պետք է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսելով Աբովյանի քաղաքապետի ընտրությունների մասին, որտեղ պարտվեց իշխող ուժի թեկնածուն, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ըստ նրա, ընտրություններից հետո եղած «հայ-հույը» այրդյունք է այն բանի, որ կա հեղափոխություն-հակահեղափոխությունը. «Որեւէ քաղաքապետի ընտրություն պետք չէ կապել հեղափոխության հետ, որովհետեւ երբ կապում են դրա հետ, հետո ասում են՝ ա՜, տեսաք, որ կրվեց հեղափոխությունը: Ովքեր կապեցին հեղափոխության հետ, տեսան, որ   կապել, մի քաղաքապետի ընտրություն է, հիմա կարող է Վահագը ղեկավարի, վաղը՝ Գրիգորը»:

Նա ասաց, որ նորմալ է, որ այսպիսի արդյունքներ եղան. «դուք մտածում էիք, որ իշխանությունը բոլոր տեղերում պետք է հաղթի՞»: Մարուքյանն ասաց, որ ԲՀԿ-ն աջակցել է Վահագն Գեւորգյանին:

Aravot.am-ը հարցրեց՝ վարչապետն ասում է, որ հաղթել է ժողովրդավարությունը, Կոտայքի մարզպետն էլ 24news-ին ասել է, որ աբովյանցին պարտվեց քրեաօլիգարխիկ կրիմինալ «պանյատներով» ապրող պատգամավորին, հիմա ո՞րն է ճիշտ, ըստ ձեզ՝ Մարուքյանը պատասխանեց. «Մարզպետն իր պահվածքով փչացրեց ամբողջ ընտրությունները, երեւի լավ կանի, որ հրաժարական տա, բայց իր թիմն է որոշում: Ընտրություններին պետք չէ կյանքի եւ մահու կոնտեքստում մոտենալ: Ես ավելի շատ մտահոգված եմ պրոցեսի ընթացքի հետ կապված, բնավ, պետք է հասկանանք, թե երեկ բերման ենթարկված մարդիկ ովքե՞ր էին, ինչո՞ւ էին բերման ենթարկում ու ինչու էին մի թեկնածու ակտիվիստներին բերման ենթարկում»:

Մեր հարցին՝ ինչո՞ւ պետք է Ռոմանոս Պետրոսյանը հրաժարական տա, ո՞րն է իր արարքի ամենապախարակելի մասը՝ Մարուքյանը պատասխանեց. «Ես պախարակման գծով վարչության պետ չեմ աշխատում: Նրա համար, որ էդ իր պահվածքը պահվածք չէր, էլի: Այն, ինչը ինքը հայտարարել է ու իր հայտարարությունը չի համընկնում վարչապետի հայտարարածի հետ, ինքը պետք է հրաժարական տա: Ինքը ո՞վ է՝ կառավարությանն է ներկայացնում տվյալ մարզում, հիմա վարչապետը բան է ասել, իր ասածն ու վարչապետի ասածը չեն համընկնում: Պաշտոնատար անձինք սահմանափակված են իրենց հայտարարություններով»:

Հարցրեցինք՝ այսինքն, պիտի վարչապետի հետ անպայման չափված-ձեւած կարծիք՞ հայտնեինք՝ Մարուքյանը պատասխանեց, որ այստեղ չափված-ձեւածի հացը չի: Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930