Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախկին քննիչն իր բարի անունը վերականգնելու համար բողոք է ուղարկել ՀՀ վերաքննիչ դատարան. Ա1+

Հունիս 10,2019 13:21

ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության նախկին քննիչ Արկադի Օսիպյանը,  որին աշխատանքից ազատել են իբրև թե կատարած մի շարք խախտումների, ինչպես նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում քաղաքական չեզոքություն չպահպանելու համար, իրեն աշխատանքից անհիմն ազատելու համար հայց էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՀՀ  քննչական կոմիտեի, որը սակայն առաջին ատյանը մերժել է։ Հունիսի 7-ին Արկադի Օսիպյանը բողոք է ուղարկել ՀՀ վերաքննիչ դատարան։

Այս գործի մանրամասների վերաբերյալ մենք զրուցել ենք Արկադի Օսիպյանի հետ։

Նա տեղեկացրեց, որ իրեն աշխատանքից ազատելուց հետո հայցադիմում է ներկայացրել դատարան՝ իրեն աշխատանքում վերականգնելու, ոչ թե նրա համար, որ աշխատի, այլ նրա համար, որ վերականգնի իր բարի անունը։ Այնուհետև նա ասաց, որ նույն պահին իր դիմումով դուրս կգա աշխատանքից, քանի որ չի ցանկանում այլևս աշխատել նման կառույցում, որտեղ ղեկավարը միշտ ճիշտ է, նույնիսկ եթե նա սխալ է։ Իր հայցի բավարարման դեպքում նա չի պատրաստվում շարունակել աշխատանքը ՔԿ-ում։

Խոսելով դատաքննության ընթացքի մասին՝  ասաց, որ այդ ընթացքում իր կողմից արձանագրվել են  մի շարք խախտումներ։

«Դատավորի կողմից նշված օրը՝ մայիսի 3-ին, նշված ժամից շուտ՝ 17։30-ին, ներկայացել եմ դատարան՝ հրապարակմանը ներկա գտնվելու և օրենքի համաձայն՝ որոշման իմ օրինակը ստանալու համար, սակայն դատարանում դատավորի աշխատակազմից պատասխանել են, որ հրապարակումը լինելու է «Դատալեքս» կայքում միայն, որը կարծում եմ ճիշտ չէ։ Ես խնդրել եմ տեղեկացնել հրապարակման օրվա մասին, պարտավորվել են, որ կտեղեկացնեն, սակայն միայն մայիսի 8-ին, երբ արդեն կայքում եղել է որոշումը, որը հրապարակվել է առանց իմ ներկայության՝ զանգ եմ ստացել դատարանից, որին չեմ պատասխանել, քանի որ այլևս քննարկելու ոչինչ չկա, արդեն հրապարակումից անցել էր 10 օր, իմ հասցեն կար դատարանում, սակայն դեռևս չէի ստացել որոշման իմ օրինակը»,- ասաց Արկադի Օսիպյանը։

Երկար սպասելուց և իր որոշման օրինակը, վերջապես, ստանալուց հետո Արկադի Օսիպյանը  Վերաքննիչ բողոքը պատրաստել և արդեն ուղարկել է։

Բողոքի հիմքում վերջինս նշել է այն, որ փաստացի, դատարանը ողջ դատապրոցեսի ընթացքում կողմերին տված հարցադրումներով և փաստաթղթերի ուսումնասիրությամբ տպավորություն է ստեղծել, թե քննում է հայցադիմումում բարձրացված հարցերը և ՀՀ քննչական կոմիտեի կողմից թույլ տրված խախտումներն իր նկատմամբ, այնինչ, վճռում պարզապես եկել է այն եզրահանգման, որ հայցվորի կողմից սխալ ակտ է բողոքարկվել՝ առանց պատճառաբանելու, թե ինչու հենց այս կամ այն ակտը պետք է բողոքարկվեր և ինչ հիմնավորմամբ։

«Իսկ իմ կողմից ինչպես հայցադիմումում, այնպես էլ դատաքննության ընթացքում հստակ նշվել է այն մասին, որ ուսումնասիրելով ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի 2018 թվականի նոյեմբերի 7-ի ԿՀՈ 34 որոշման մեջ ինձ վերագրվող կարգապահական խախտումների բազմաբովանդակ դրվագները, պարզ է դառնում, որ կարգապահական հանձնաժողովը չի նշել կոնկրետ խախտման դրվագով, թե տվյալ խախտումը երբ է հայտնաբերվել համապատասխան վերադասի կողմից։ Իսկ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ կարգապահական տույժը կիրառում է խախտումը հայտնաբերվելուց հետո մեկ ամսվա ընթացքում՝ կարող ենք ասել, որ ՀՀ քննչական կոմիտեի 2018 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 914 Ա հրամանը՝ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ կայացվել է առերևույթ ժամկետների խախտման պայմաններում, քանի որ առկա չէ որևէ հիմնավոր և/կամ ներկայացված ապացույց, թե կոնկրետ խախտման դրվագներով, որ խախտումը երբ է հայտնաբերվել»,- ասաց Արկադի Օսիպյանը։

Վերջինս բողոքում նաև նշել է, որ դատարանը հրաժարվել է իրականացնել օրենքի պահանջներից բխող արդար դատավարություն։

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930