Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԵԱՏՄ-ում փոխադարձ առեւտրի համոզիչ աճ կա». Զոհրաբ Մնացականյան

Հունիս 10,2019 12:56

ԵԱՏՄ-ի հնգամյա գործունեությունը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը դրական է գնահատում`չնայած սկզբնական դժվարություններին: Նախարարին տնտեսական աճի տեմպերն էլ են գոհացնում: Խորհրդարանում այսօր ընթացող «ՀՀ-ի նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով լսումների ժամանակ նախարարն ասաց, որ հինգ տարիների ընթացքում «փոխադարձ առեւտրի համոզիչ աճ կա» եւ դա հիմնավորեց թվերով. «Օրինակ, 2017-ի համեմատ ԵԱՏՄ երկրներում ներքին առեւտուրն աճել է 9,2 տոկոսով, երրորդ երկրների հետ`18, 8 տոկոսով, ապրանքների արտահանումը`26, 8 տոկոսով»: Անցած հինգ տարիների ընթացքում, ըստ Զոհրաբ Մնացականյանի, ընդհանուր փորձեր են եղել նորարարական եւ ամբիցիոզ ծրագրերի կյանքի կոչման:

Հայաստանի նախագահությունը ԵԱՏՄ-ում համընկավ համաձայնագրի ստորագրման հնգամյակի հետ: Այդ տարիներին, ՀՀ ԱԳ նախարարի գնահատմամբ, Հայաստանը բավական ակտիվ է եղել ԵԱՏՄ-ում տարվող աշխատանքներում: Նախարարը նկատում է`միության մարմիններում նախագահությունը ստանձնելով`Հայաստանը հնարավորություն է ստանում առավել առաջ մղել միության զարգացումը, դրա հիմքում ունենալով նաեւ Հայաստանի շահերը եւ առաջնահերթությունները: Իսկ ԵԱՏՄ-ում Հայաստանի առաջնահերթություններն են`թվային օրակարգերը, ընդհանուր էլեկտրաէներգետիկ, գազի եւ նավթի շուկաների ստեղծումը, տրանսպորտային համակարգերի զարգացումը, ԵԱՏՄ անդամ երկրների կանոնակարգերի ներդաշնակեցումը, առկա խոչընդոտների եւ սահմանափակումների վերացումը եւ այլն:

Զոհրաբ Մնացականյանը կարծում է, որ առավել ջանքեր պետք է ուղղել էներգետիկ համաձայնեցված քաղաքականության իրականացման եւ էներգետիկ ռեսուրսների գնագոյացման ոչ խտրական մոտեցումների վրա, ինչպես նաեւ անդամ երկրների տարածքում դրանց տարանցիկ փոխադրման հարցերի վրա:

«Իրանի հետ ՀՀ-ի տնտեսական եւ քաղաքական կապերը պայմաններ ստեղծեցին միության համար` Մերձավոր արեւելք»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը: Այժմ կնքված համաձայնագիրը ժամանակավոր է`երեք տարի ժամկետով, որի ընթացում ազատ առեւտրի գոտու մասին լիարժեք համաձայնություն է ենթադրվում կողմերի միջեւ: Համաձայնագիրը ենթադրում է ներմուծման մաքսատուրքերի նվազեցում կամ զրոյականացում, ապրանքատեսակների բավական լայն շրջանակի համար: «Առեւտրի փոխադարձ ծավալը էական կմեծանա»,- կարծում է Զոհրաբ Մնացականյանը:

Նախարարը նաեւ վստահ է, որ ԵԱՏՄ-ում աշխատուժի, ապրանքների, ծառայությունների ազատ տեղաշարժի աճ հնարավոր կլինի ապահովել: Նա վստահեցնում է, որ ՀՀ կառավարությունը բավական ինտենսիվորեն է ներգրավված ԵԱՏՄ կառուցակարգերի կիրարկման գործում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930