Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կարո՞ղ են ՀՀ ռեզիդենտները ռուսական կամ ԵԱՏՄ մյուս երկրների բանկերից գումար վերցնել եւ բիզնես անել». Միքայել Մելքումյան

Հունիս 10,2019 12:23

2015-ի հունվարի 2-ին Հայաստանի ընտրած ուղին`անդամակցությունը ԵԱՏՄ-ին, ճիշտ եւ զարգացման ուղղություն է: Այս համոզմունքն այսօր խորհրդարանում ընթացող «ՀՀ-ի նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով լսումների ժամանակ հայտնեց ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, միաժամանակ ընդգծելով, որ ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացումն ի հաշիվ այլ ուղղությունների զարգացման չէ, մասնավորաբար, ՀՀ-ԵՄ-ի համաձայնագրի կամ այլ երկկողմ հարաբերությունների:

«ԵԱՏՄ-ի հետ կապված պետք է արձանագրենք, որ միասնական շուկաները դեռ չեն կայացել, մի բան, ինչին մենք ձգտում ենք: Պայմանավորվածություններ կան, բայց գործընթացը դանդաղում է»,- արձանագրեց բանախոսը:

Էներգետիկ միասնական շուկայի առնչությամբ էլ, Միքայել Մելքումյանը կարծում է, որ հանրությանը պետք է հստակ ներկայացվեն, թե գազի գնումը միասնական շուկայում ի՞նչ ազդեցություններ է ունենալու սակագնի վրա: Միասնական շուկայի մասին խոսելիս, ըստ նրա, պետք է կարեւորվի նաեւ ներդրումների համար միասնական շուկայի գոյությունը, արդյունաբերական միասնական շուկա պետք է լինի: Պետք է հասկանանք, թե ներդրումների միասնական շուկայի պարագայում ի՞նչ առավելություններ եւ թերություններ ունենք եւ օրենսդրական դաշտը հեղափոխական քայլերով հարմարեցնենք, քանի որ ելք դեպի ծով չունենք, ելք երկաթուղով չունենք դեպի արտաքին աշխարհ. «Օրինակ, կարո՞ղ ենք արդեն լուծված համարել խնդիրը, որ ՀՀ ռեզիդենտ քաղաքացիները եւ տնտեսվարող սուբյեկտները ՌԴ-ում եւ ԵԱՏՄ այլ երկրներում կարող են պետական գնումներին մասնակցել, էլեկտրոնային ստորագրության խնդիրները կարծես լուծված են»:

ԵԱՏՄ-ի շրջանակներում միասնական ֆինանսական շուկայի մասին էլ է խոսվում: Միքայել Մելքումյանը հարցնում է. «Կարո՞ղ են ՀՀ ռեզիդենտերը ռուսական կամ ԵԱՏՄ մյուս երկրների բանկերից գումար վերցնել եւ բիզնես անել եւ հակառակը»: Նա նաեւ նկատեց`լավ չէ, որ մենք գազի դիմաց դոլարով ենք վճարում, լավ կլինի, որ ամեն երկիր իր արժույթով վճարի եւ խնդրեց կառավարության ներկայացուցիչներին, բանակցություններում առավել ուշադրության արժանացնել այդ հարցերը: Միքայել Մելքումյանը համաձայն չէ հնչող այն տեսակետներին, թե ԵԱՏՄ-ից Հայաստան ներդրումներ չեն կարող գալ: Կարծում է, որ ճիշտ ժամանակն է «Գույք պարտքի դիմաց» ծրագրով ՌԴ-ին հանձնված ձեռնարկությունների ճակատագրերը հասկանանք: Պատգամավորը կարեւորում է նաեւ լոգիստիկ խնդիրները, քանի որ դրանք լուծելով, պետք է ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ էլ առեւտրաշրջանառությունն աշխուժացնել: Ըստ նրա, ոչ պակաս կարեւոր հարց է էլեկտրոնային մաքսազերծման ռեժիմների հարցը, իսկ մտավոր սեփականության, ապրանքային կանոնակարգերից եւ տեխնիկական կանոնակարգերից բխող առավելություններն էլ պետք է կարողանանք հօգուտ օգտագործել: Այս համատեքստում, հայկական վարորդական իրավունքների հարցի վերջնական լուծումը պետք է ստանանք:

«Մենք գտնում ենք, որ օրենքների սինխրոնիզացիան ԵԱՏՄ երկրներում շատ դանդաղ է գնում: Հաշվի առնելով այն, որ առաջիկայում ոչ ԱՊՀ անդամ մեկ-երկու երկիր կարող են ԵԱՏՄ-ն համալրել, կարեւոր է ԵԱՏՄ պառլամենտական համաժողովի ստեղծումը: Վարչապետին, ԱԺ նախագահին նամակներ է հղել, որպեսզի Հայաստանը նախաձեռնի դա»,- ասաց Միքայել Մելքումյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930