Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանը սահմանին լարվածության մեջ մեղադրում է Հայաստանին

Հունիս 10,2019 12:06

Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ Հայաստանին մեղադրել է արտգործնախարարների հանդիպումից առաջ սահմանի վրա իրավիճակը սրելու և բանակցությունները տապալելու փորձի մեջ, գրում է Report.az-ը:

Մասնավորապես, ադրբեջանական բանակի զինվորի կորուստը ԱԳՆ-ն անվանել է «հերթական արյունալի գործողություն», որը միտված է ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների սպասվող հանդիպումից առաջ բանակցությունների տապալմանը և տարածաշրջանում լարվածության ուժեղացմանը:

«Ընդգծում ենք, որ այդ սցենարի իրականացման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի և այդ երկրի ղեկավարության վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930