Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախագահն աջուձախ պարգեւատրումներ անելու փոխարեն զգալի միջոցներ է տնտեսել ու խնայած գումարները վերադարձրել է բյուջե

Հունիս 10,2019 11:46

Ազգային ժողովում 2018-ի պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկումները շարունակվում են: ԱԺ պետաիրավական եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանն (լուսանկարում) ասաց, որ նախագահի աշխատակազմի կողմից տնտեսվել է շուրջ 303 մլն դրամ, բյուջեով հատկացված միջոցներն ամբողջությամբ չեն ծախսել՝ շուրջ 82 %-ը. «Հիմնական տնեսումները եղել են աշխատողների աշխատավարձեր եւ հավելավճարներ հոդվածով՝ 194 մլն դրամ է տնտեսվել, էներգետիկ, կոմունալ եւ կապի ծախսերով 28 մլն դրամ, արտասահմանյան գործուղումների մասով՝ 43 մլն դրամ, գրասենյակային, տրանսպորտային, կենցաղային նյութերով՝ 12 մլն դրամ, 6 մլն դրամ տնտեսվել է սարքավորումների, կառույցների նորոգման մասով, այլ ծախսերն էլ կրճատվել են 16 մլն դրամով»:

Պատգամավորները հարցրեցին՝ կրճատումների հաշվի՞ն է աշխատողների աշխատավարձերը տնտեսվել՝ Տարասյանը պատասխանեց, որ նախագահի աշխատակազմն, ըստ էության, ձևավորվել է ապրիլ ամսին, պետռեգիստրում այդ ժամանակ է գրանցվել, իսկ բյուջեն նախատեսված էր նաեւ առաջին եռամսյակի համար, թափուր աշխատատեղերից առաջացած գումարն է դա, ուղղել են ոչ թե պարգեւատրմանը, այլ վերադարձրել են պետբյուջե:

Aravot.am-ը ավելի ուշ պարոն Տարասյանից ճշտեց՝ նախագահը կարո՞ղ էր այդ տնտեսած միջոցներով ինքն իրեն պարգեւատրել, ինչպես որոշ մարզպետներ էին արել՝ Տարասյանը պատասխանեց. «Ամեն դեպքում այդ բոլոր իրավունքներից նախագահը հրաժարվել է, նախագահն իր աշխատավարձն էլ ուղղում է Համահայկական հիմնադրամի բարեգործական ծրագրերին եւ որեւիցե պարգեւատրման եւ այլ վճարների ստացման մասին խոսք չի գնում: Դա ուղղակի չի արվում»:

Էմիլ Տարասյանը նաեւ նշեց, որ ՀՀ նախագահը ֆոնդ ունի, որով տրվում են աջակցություններ, հիմնականում աջակցել են կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ սոցիալական ոլորտի առանձին ծրագրերի, կրթական հաստատություններում լաբորատորիաների հիմնման եւ սոցիալական մի շարք ծրագրերի համար: Ուշագրավ է նաեւ, որ նախագահի նստավայրում ամանօրյա միջոցառումները փոխարինվել են սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքին, մանկատանը եւ բանակին օգնություն տրամադրելով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930