ԻԻՀ-ն այսօր վավերացրել է ԵԱՏՄ-Իրան ազատ առեւտրի համաձայնագիրը: Այս մասին այսօր խորհրդարանում մեկնարկած` «ՀՀ-ի նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով լսումների ժամանակ հայտարարեց Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:
Իրան-ԵԱՏՄ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցողը եղել է ՀՀ-ն: Միքայել Մելքումյանը հույս հայտնեց, որ երեք տարի անց, երբ համաձայնագրով սահմանված ժամկետում նախատեսված գործողություններն ուժի մեջ կմտնեն ամբողջական, Իրանն ու ԵԱՏՄ-ն վերջնական ազատ առեւտրի ռեժիմի կանցնեն: Ազատ առեւտրի գոտին տեղակայված է լինելու Մեղրիում:
Միքայել Մելքումյանը Իրան-ՀՀ առեւտրատնտեսական հարաբերությունները կարեւոր է համարում եւ գտնում է, որ դրանք զարգացման հեռանկար ունեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ