Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության վերջին օրը Հայաստանի հավաքականը նվաճեց մեկ ոսկե եւ մեկ արծաթե մեդալ:
Երեկ ուշ երեկոյան 61 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը վճռորոշ գոտեմարտում մեծ առավելությամբ ժամկետից շուտ հաղթեց ուկրաինացի Ալեքսանդր Եվսիենկոյին եւ բարձրացավ պատվո պատվանդանի չեմպիոնական աստիճանին:
Եզրափակչի մեր երկրորդ մասնակիցը՝ 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը, համառ գոտեմարտում զիջեց Վրաստանի ներկայացուցիչ Միրիանի Մաիսուրաձեին ու բավարարվեց արծաթե մեդալով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ