Աբովյանում այս պահին տոնախմբություն է: Քաղաքապետի ընտրություններում նախնական տվյալներով հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանը: Նախնական տվյալներով՝ Վահագն Գեւորգյանը ստացել է 8441 ձայն, իսկ Գրիգոր Գուլյանը՝ 8032 ձայն: Վահագն Գեւորգյանը տորթով, բարձր տրամադրությամբ նշում է հաղթանակը, իսկ նրա շրջապատի մարդիկ շնորհակալություն են հայտնում «թասիբով աբովյանցիներին»՝ հրավիրելով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին միանալ խրախճանքին:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանը պարտություն է կրել:
Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո սա արդեն երկրորդ դեպքն է, երբ իշխող ուժի թեկնածուն պարտություն է կրում՝ Կապանում քաղաքապետի ընտրություններից հետո:
Նախնական տեղեկություններով՝ Գեւորգյանը հաղթել է 400 ձայնի տարբերությամբ: Նա արդեն ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություններ է հայտնում աբովյանցիներին՝ գրելով. «Սիրելի աբովյանցիներ, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ: Շնորհակալ եմ ընկերներիս, մեր թիմից, մեր ընտանիքներից: Հաղթանակ»:
Կարդացեք նաև
https://www.facebook.com/MyAbovyan/videos/1962671197172903/
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Եթե ընտրությունը արդար է անցել,միայն կարելի է ուրախանալ, բայց երբ հիշեցնւմ եք, որ սա ՔՊ-ի երկրորդ պարտությունն է, ի՞նչ եք ակնարկում: Ուզում էիք ՀՀԿ-ի նման տոտալ հաղթանակնե՞ր լինեին: Մենք էլ ենք հետևում (հեռվից) և ոչ անտարբեր ու տեսնում ենք, որ ԲՀԿ-ն ողջ «այրուձիով» ներկա է: