ՌԱԶՄԻՆՖՈ – Հունիսի 9-ին Թարթառի ուղղությամբ սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 2000թ․ ծնված Խալիլով Էլշեն Վյուգար օղլուն (Xəlilov Elşən Vüqar oğlu):
Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ զինծառայողը սպանվել է հայկական գնդակից։
Ադրբեջանական աղբյուրները նշում են, որ զինծառայողին հուղարկավորել են այսօր՝ Գետաբեկ (Gədəbəy) շրջանի Ինեքբողան գյուղում։
Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 13 կորստի մասին։