Լրահոս
Օրվա լրահոսը

Վեդիի քաղաքապետարանում տեղի ունեցած պայթյունը ՏԻՄ ընտրությունների հետ կապ չունի․ պարզաբանում

Հունիս 09,2019 19:12

Հունիսի 9-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Վեդիի քաղաքապետարանի շենքում գտնվող քաղաքացիական կացության ակտերի գրանցման սենյակի ապակիները կոտրված են։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի լույս 9-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, նռնակ են գցել սենյակ, որը պայթել է և վնասել տարածքը։

Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները պարզել են կատարվածի մի շարք հանգամանքներ և կասկածանքով բաժին բերման են ենթարկել Վեդիում ապրող 56-ամյա մի տղամարդու։ Նախնական տվյալներով՝ Վեդիի քաղաքապետարանը բնակության վայր չունեցող կասկածյալին սենյակ է հատկացրել։

Նա բացասական վարքագիծ է դրսևորել, հաճախակի ալկոհոլ է օգտագործել՝ խաթարելով քաղաքապետարանի բնականոն աշխատանքը։ Այդ իսկ պատճառով քաղաքապետարանի պարետը պահանջել է, որ նա լքի տարածքը։ Տղամարդը, այս որոշումից սրտնեղված, նռնակը նետել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման սենյակ։

Թեև հանրապետությունում ՏԻՄ ընտրություններ են, սակայն նշված դեպքը ընտրությունների հետ որևէ առնչություն չունի։ Այս պահին իրականացվում է դեպքի վայրի զննություն։ Ոստիկանության Արարատի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930