Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռոմանոս Պետրոսյանը՝ Դանիել Իոաննիսյանին. «Գրված չէր, որ Իոաննիսյանի ՀԿ-ից է, դասեցի այն ՀԿ-ների շարքերը, որոնք սերտաճած են ԲՀԿ-ին»

Հունիս 09,2019 15:59

Ինչպես տեղեկացրել էինք, Աբովյանում քաղաքապետի ընտրություններն են ընթանում եւ 29/07 ընտրատեղամասի մոտ միջադեպ էր եղել: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին ահազանգել էին, որ այդ տեղամասում հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամ Վեներա Գյուլինյանի ձեռքում գտել են ընտրողների անուն-ազգանուններով, հեռախոսահամարներով ցուցակ:

Ռոմանոս Պետրոսյանն էլ, գնալով այդ տեղամաս, ԲՀԿ-ականի ձեռքից վերցրել էր այդ ցուցակները, հեռախոսով նկարել: Այդ ժամանակ, երբ դիտորդներից մեկը Ռոմանոս Պետրոսյանին հարցրեց, թե դուք տեղամասում ո՞վ եք, նա պատասխանեց. «Ես տեղամասի ընտրող եմ, դո՞ւք ով եք, մի հատ ներկայացեք, տեսնեմ»: Երիտասարդ տղան ներկայացավ, որ դիտորդ է, ցույց տվեց վկայականը: Ռոմանոս Պետրոսյանն էլ արձագանքեց. «Հա, ԲՀԿ-ի ներդրած դիտորդներից եք»:

Քիչ անց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել. «Աբովյանի 29/07 տեղամասում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը քվեարկելուց հետո վերադարձել ու սկսել է ԲՀԿ-ական հանձնաժողովի անդամի կատարած խախտումը «հետաքննել»։ Երբ մեր դիտորդ Սեւադա Ղազարյանը փորձել է պարզել, թե ի՞նչ է անում մարզպետը, վերջինս մեր դիտորդին անվանել է «ԲՀԿ-ի դիտորդ»։

Այսինքն, իրականում այդ դիտորդը ԲՀԿ-ի ներդրածը չի եղել: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում հարցին՝ այդտեղ շփոթմո՞ւնք է եղել, թե՞ դուք իսկապես կարծում եք, որ նա ԲՀԿ-ից է ներդրված՝ Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց. «Այդ տեղամասում մի քանի դիտորդներ, ովքեր ականատես եղան այդ միջադեպին, իրենք իրենց առաքելության շրջանակներում որեւէ բան չէին նախաձեռնել՝ մինչեւ այն պահը, երբ կարծես թե աղմուկ բարձրացավ հայտնաբերված ցուցակի շուրջ: Ակնհայտ էր, որ այդ դիտորդական կազմակերպությունների մի մասը առնվազն ԲՀԿ-ի հետ սերտաճած ՀԿ-ների տեսքով են իրականացնում դա: Այդ կոնտեքստում այդ երիտասարդին, որի բեյջը շրջված էր, խնդրեցի ներկայանալ ու ինչ-որ ՀԿ-ի անուն էր, այնտեղ բնավ գրված չէր, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» Դանիել Իոաննիսյանի ՀԿ-ն է ներկայացնում, այլ ՀԿ-ի անունից էր եւ ես դասեցի այդ ՀԿ-ն այն ՀԿ-ների շարքերը, որոնք սերտաճած են ԲՀԿ-ին: Որեւէ միտում չկար որեւէ մեկին պիտակավորելու»:

Մարզպետն ասաց, որ ընտրությունների ընթացքը գնահատում է բավականին ակտիվ եւ անցյալ տարվա ընտրությունների համեմատ մոտ 10-15% մասնակցության աճ կա:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930