Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է սովորել ապրել նոր քվանտային աշխարհում․ Արմեն Սարգսյան

Հունիս 09,2019 14:52

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի եզրափակիչ քննարկմանը։ Այն վարել է «Մտքերի գագաթնաժողովի» կազմակերպիչ, «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեն, մասնակցել են Google ընկերության գնումների գծով արտադրության տնօրեն Թեդ Սոուդերը, իտալական հանրահայտ «Լեոնադրո» ընկերության ռազմավարության և տեխնոլոգիական հարցերով տնօրեն Ջիորջիո Մոսկան, Մեծ Բրիտանիայի Քենթի համալսարանի պրոֆեսոր Ելենա Կորոստելևան, «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանը, Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Արմեն Նուրբեկյանը։

Նախագահը նախ շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին ու գագաթնաժողովի կազմակերպման աշխատանքներում ներգրավված անձանց և մասնավորապես նշել․ «Ես շատ բան սովորեցի գագաթնաժողովից, սակայն հիմնական երեք հարցերը շարունակում են մնալ. ի՞նչ է տեղի ունենում, ի՞նչ անել և ի՞նչպես անել։ Միակ բանը, որում հաստատապես համոզված եմ, հետևյալն է. մենք կարիք ունենք տապանի, որը, հավանաբար, հենց «Մտքերի գագաթնաժողով»-ն է, որը կփրկի աշխարհը, քանի որ աշխարհը դարձել է շատ ավելի բարդ։ Այդ բարդությունն ավելին է, քան ցանկացած արհեստական բանականություն կարող է լուծել։ Մենք մարդկային մտքերի գագաթնաժողովի, ինչպես նաև ձեզ պես մարդկանց կարիք ունենք՝ լուծումներ գտնելու համար։ Ես չեմ խոսում վերահսկելու մասին։ Աշխարհում, որն ավելի քվանտային է դառնում, անհնար է ունենալ դասական վերահսկման համակարգ։ Անհրաժեշտ է սովորել ապրել նոր քվանտային աշխարհում, որը շատ բարդ է, մարտահրավերներով լի, բայց չափազանց հետաքրքիր»։

 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930