Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռոմանոս Պետրոսյանի պատասխանը՝ Գագիկ Ծառուկյանին. «Աբովյանցին ընտրում է՝ առանց հաստավիզ «ախրաննիկի» սեւեռուն հայացքի…ահա թե ինչ եմ փոխել ես»

Հունիս 09,2019 14:39

Աբովյանում քաղաքապետի ընտրությունները շարունակվում են:

29/07 ընտրատեղամասում քվեարկելուց հետո Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Լրագրողները մարզպետին փոխանցեցին Աբովյանում հեղափոխություն իրականացնելու հետ կապված մարզպետի հայտարարության առնչությամբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսքերը՝ մարդիկ, ովքեր կյանքում ոչինչ չեն արել Աբովյանի համար, հիմա խոսում են, «մուտիլովկաների» ժամանակը չէ:

Ռոմանոս Պետրոսյանն այսպես արձագանքեց. «2017-ին, երբ «Ելք» դաշինքով ես, որպես ընդդիմադիր գործիչ առաջադրված էի պատգամավորության թեկնածու, նույն այս տեղամասի առջեւ կուտակված էին 30-40 հաստավիզ «ախրաննիկներ», որոնց այստեղից վտարելու գործընթացի մեջ ես շատ լուրջ ներդրում եմ ունեցել: Այսօր երբ աբովյանցին այնտեղից անկաշկանդ քայլում է դեպի ընտրատեղամաս, ընտրություն է կատարում՝ առանց որեւէ հաստավիզ «ախրաննիկի» սեւեռուն հայացքի, առանց որեւէ ցուցակի, առանց որեւէ պարտավորվածության եւ իր կամքն է առաջադրում, իր կամքով իր իշխանությունն է ձեւավորում, դա նաեւ իմ համեստ ներդրման արդյունքն է: Ահա թե ինչ եմ փոխել ես Աբովյան քաղաքում»:

Հարցին՝ իսկ ընտրատեղամասերում ձեր շրջելը չի՞ կարող ազդեցություն գործել, որովհետեւ ուղիղ կապվում եք ձեր թեկնածուի՝ Գրիգոր Գուլյանի հետ եւ ողջ քարոզարշավի ընթացքում դուք կարծես ավելի ակտիվ էիք, քան ձեր թեկնածուն՝ Պետրոսյանը պատասխանեց. «Ես այդպես չէի ասի, բայց մասնավորապես շեշտեցի՝ երկու տեղամասի բակում եմ եղել, որ համոզվեմ՝ ոստիկանները որեւէ կաշկանդվածություն չունեն՝ կուտակումները ցրելու գործում: Ինքս համոզվեցի, որ չունեն, վերադարձա մեր շտաբ եւ ինձ այսօր չեք տեսնի բացի մեր շտաբից այլ վայրում»:

Հարցին՝ ԲՀԿ-ն պաշտոնապես չի սատարում գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանին, բայց հաշվի առնելով Էդուարդ Բաբայանի գործոնը, մտահոգություն չունե՞ք, որ նրա հավաքած ձայները ավտոմատ կգնան Գեւորգյանին՝ Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց. «Դա մտահոգություն չի, դա փաստ է՝ եթե իր ձայները ավտոմատ գնան գործող քաղաքապետին՝ իրենց թեկնածուին, ապա կնշանակի, որ Աբովյանի քաղաքացին նախընտրում է այն համակարգը, ինչու ապրել է 20 տարի եւ այն դժգոհությունները, այն ընդվզումը կամ ձեւական բնույթ է կրել, կամ փոքրամասնության մոտ է եղել»:

Մարզպետը պաշտոնապես հայտարարեց. «Վահագն Գեւորգյանը անկուսակցական է, բայց նա լիարժեքորեն օգտվել է ԲՀԿ-ի ռեսուրսներից՝ ֆինանսատնտեսական ռեսուրսներից, մարդկային ռեսուրսներից, իրենց կուսակցության տարածքային կառույցի բոլոր ակտիվի ամբողջական համագործակցությունից՝ ճիշտ այնպես, ինչպես ՔՊ-ն ակտիվորեն առաջադրել է իր թեկնածուին: Մենք դրանում վատ բան չենք տեսնում, բայց ասում ենք՝ մի խաբեք ժողովրդին, դուք կուսակցական չեք, բայց վայելում եք ԲՀԿ-ի աջակցությունը: Վերջիվերջո ավագանու ամբողջ կազմը նայեք: Ավագանու ճնշող մեծամասնությունը պաշտոնապես ԲՀԿ անդամներ են: Չեմ քննադատում, բայց ասում եմ՝ իմ քաղաքացուն մի՛ ստեք: Դուք ԲՀԿ թեկնածուն եք, պարո՛ն Գեւորգյան»:

Ռոմանոս Պետրոսյանը վերջում ասաց, որ հետամուտ է լինելու երեք քրգործերի անաչառ քննություններին ու համայնքից առերեւույթ գողացածը պիտի վերադարձվի համայնքի բյուջեին, ճիշտ այնպես, ինչպես Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը համայնքի բյուջե վերադարձրեց իր աշխատակազմով շուրջ 138 մլն դրամ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930