Հենրիխ Մխիթարյանը Լիխտենշեյնի հետ հանդիպումից հետո ասել է, թե ափսոսում է, որ ինքը գոլ չի խփել, սակայն կարեւորել է թիմի հաղթանակը: Ազգային հավաքականի ավագի խոսքով, պլանավորվել էր խաղն սկսել ագրեսիվ, արագ գոլ խփել, ինչն առաջին խաղակեսում ստացվեց: Սակայն երկրորդ խաղակեսում Մխիթարյանի կարծիքով թիմն այնպես չխաղաց, ինչպես պետք էր:
«Սակայն գլխավորը թիմի հաջողության հասնել ու հաղթելն է: Ես աշխատեցի, մի քանի հարված կատարեցի, սակայն գոլ խթել չստացվեց: Սա ֆուտբոլ է եւ այստեղ ամեն բան հնարավոր է: Երեք օրից կրկին խաղ ունենք: Կաշխատենք անել հնարավոր ամեն բան վերականգնվելու եւ Հունաստանի հետ լավ խաղալու համար», – հայտարարել է Հենրիխ Մխիթարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ