Լրահոս
Օրվա լրահոսը

25 հազար դոլարանոց նկարները՝ 300 հազար դրամով. Ազգային ժողովը 3 նկարի համար «բարիշել» է 900 հազարով

Հունիս 09,2019 11:45

ԱԺ միջանցքում արդեն տեւական ժամանակ էր, նկարչուհի Նարգիզ Փաշայանի ցուցահանդեսն էր: Լրագրողները, երբ մոտենում եւ հարցնում էին, թե ի՞նչ արժեն նկարները, նկարչուհին պատասխանում էր, որ մեծ նկարներն արժեն 25 հազար դոլար՝ յուրաքանչյուրը: Ոմանց էլ ասում էր՝ 15 հազար դոլար:

Aravot.am-ի հետ զրույցում Փաշայանն ասել էր, որ նկարներից երեքը գնել է ԱԺ-ն: Մենք որքան էլ հարցրեցինք, թե ինչքա՞ն են վճարել երեք նկարի համար՝ նկարչուհին չասաց՝ վստահեցնելով, թե իրեն այդ նյութականը չի հետաքրքրում: Նա տարբեր պոտենցիալ գնորդների տարբեր գին էր ասում՝ բացատրելով, որ գնորդը շատ կարեւոր է, նայելով գնորդին՝ գին է ասում:

Երբ Aravot.am-ը Արարատ Միրզոյանին հարցրել էր, թե այդ թանկարժեք նկարների համար որքա՞ն են վճարել, նա պատասխանել էր. «Նկարիչը սիրով համաձայնեց այսպես ասեմ՝ չափազանց մեծ զեղչ անել… եթե հիշողությունս չի դավաճանում, խոսքը 70-80% զեղչի մասին է: Համաձայնեք, այդ զեղչն էական է»:

Մենք հարցում էինք արել Ազգային ժողովի լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությանը՝ պարզելու, թե որքա՞ն գումար են վճարել այդ երեք նկարի համար:

Մեր գրավոր հարցմանը ԱԺ-ից պատասխանել են, որ Նարգիզ Փաշայանի նկարների գնում դեռեւս չեն իրականացրել. «Սակայն նախնական բանակցությունների արդյունքում որոշվել է յուրաքանչյուր նկարի համար վճարել 300 հազար ՀՀ դրամ»:

Թե ինչ են անելու այդ նկարները, ԱԺ-ից պատասխանել են, որ դրանք մտադիր են տեղադրել ԱԺ ընդունելությունների սրահներում:

Փաստորեն, եթե նույնիսկ համարենք, որ նկարները ոչ թե 25 հազար  դոլարով էր վաճառում Փաշայանը, այլ՝ 15 հազարով, ԱԺ-ի համար, փաստորեն, համարյա ձրի է տվել:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. henri says:

    Ես ապշած-մնացած եմ որ Ազգ,Ժողովը նկար ՛՛գնելու՛՛ ելեր է -երբ մենք մեր զանազան հիւպատոսարաններուն նկարներ ՛՛նուիրած ենք ՛՛ ընդհանրապէա և ես յատկապէս;
    Ազգային պատկերասրահի նկուղներուն մէջ 1000-ւոր արժէքաւոր նկարներ շտեմարանուած են – ՛՛ Նախկինները՛՛ իրենց նախարարութիւններու որմերը զարդարելու համար ստէպ դիմած են այդ տարբերակին ;ինչը ՞ կ՛արգիլէր որ նոյն ձեւով օգտուէին նաեւ ՛՛ Նոր պետական կառոյցները ? ;

  2. gohar says:

    Ինչո՞ւ պետք է գնի հատկապես ա՛յդ նկարչուհուց։ Նկարների խիստ անհրաժեշտությո՞ւն կա։ Տասնյակ առիթներով հավաքված նկարներ չկան՞, որոնք իրենց հարգելի տեղը կգրավեին և կհիշեցնեին նվիրող երկրներին կամ անձանց։ Երևի չեն եղել, որ հացի պես պետք է եղել գնել , հենց հիմա ։

  3. gohar says:

    Արարատ Միրզոյան, նոր Պիկասո ե՞ս հայտնաբերել։

  4. gohar says:

    Մաքուր նոր կոռուպցիա է սկսվում

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930