ՔՊ վարչությունը խստիվ դատապարտում է հունիսի 8-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ անհայտ անձը կամ անձինք հրկիզել էին ՔՊԿ թեկնածուի ենթաշտաբերից մեկի պետի բնակարանի մուտքի դուռն ու ավտոմեքենան:
Բարեբախտաբար, ծանր տուժածներ չկան:
Այս գործի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ ու համոզված ենք, որ շատ շուտով իրավապահ մարմինները կգտնեն ու բերման կենթարկեն մեղավորներին:
Պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ նմանօրինակ խուլիգանությունները Աբովյան քաղաքում ու առհասարակ ՀՀ-ում տեղ չունեն: Մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:
Կարդացեք նաև
Մենք ուշիուշով հետևում ենք դեպքերի զարգացմանը:
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ