Azatutyun.am – Ռուսաստանի գլխավոր դատախազությունը ի պատասխան «Ազատություն հեռուստաալիքի» հարցման ուղարկել է հաղորդագրություն, որում ասված է, որ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը ստացել է ՀՀ դատախազության հայցը Պողոսյան Մ.Ս. արտահանձնման և նրան քրեական պատասխանատվության կանչելու վերաբերյալ։ Այս պահին կատարվում է ստուգում՝ արտահանձման հետ կապված։
Նամակում, մասնավորապես, նշված է. «Տեղեկացնում ենք Ձեզ, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում ՀՀ պատկան մարմինների հետախուզման հետ կապված ապրիլի 19-ին ձերբակալվել է Պողոսյան Մ.Ս. և Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկի քաղաքային դատարանի որոշման հիման վրա նա տեղափոխվել է Պատիժների կատարման դաշնային ծառայության քրեակատարողական հիմնարկ»։
«ՀՀ Գլխավոր դատախազության հայցը Պողոսյան Մ.Ս. արտահանձման և նրան քրեական պատասխանատվության կանչելու վերաբերյալ ստացվել է ՌԴ Գլխավոր դատախազությունում՝ միջազգային պայմանագրով հաստատված ժամկետներում և անհրաժեշտ փաստաթղթերի կցմամբ», – ասված է հաղորդագրությունում։