Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք տվողը սպա է

Հունիս 08,2019 19:15

2008 թվականի մարտի մեկին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար մեղադրվող ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանի պաշտպանը չի ցանկանում խոսել իր պաշտպանյալի դեմ ցուցմունք տված վկայի մասին:

«Դրա անհրաժեշտությունը չկա, ըստ էության, էական նշանակություն չունի ցուցմունք տվող անձի անուն, ազգանունը, խնդիրն այն է, որ կա նման անձ, որը ցուցմունք է տվել: Ցուցմունք տվողը պաշտոնատար անձ չէ, սպա է»,- Aravot.am-ին ասաց փաստաբան Վաղարշակ Գեւորգյանը:

Անդրադառնալով լուրերին, թե իշխանափոխությունից հետո Գեղամ Պետրոսյանը համագործակցել է ՀՔԾ-ի հետ ու ցուցմունքներ տվել՝ պարոն Գեւորգյանն ասաց. «Թե նախաքննության ընթացքում ինչ ցուցմունքներ է տվել, ինձ հայտնի չէ, ես դրանց որեւէ նշանակություն չեմ էլ ուզում տալ՝ նկատի ունենալով, որ, բոլոր դեպքերում, առաջադրված մեղադրանքի հետ որեւէ առնչություն չունի»:

Փաստաբանը չընդունեց նաեւ, որ իր պաշտպանյալը պարկուճները փոխելու վերաբերյալ ցուցմունք է տվել. «Գրում են այն, ինչ ձեռք է տալիս կամ պատվեր են կատարում, իմ պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում, չի ընդունելու, որովհետեւ այդպիսի դեպք իր հետ կապված չի եղել: Կարելի է ասել ենթադրությունների վրա է կառուցված մեղադրանքը, հիմքում դրել են մեկ հոգու հայտնած տեղեկություն»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930