«Ստոր մարդու արարք»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես բնութագրեց Աբովյանի գործող քաղաքապետ եւ վաղը կայանալիք քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ի թեկնածու Վահագն Գեւորգյանը` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի ենթաշտաբներից մեկի ղեկավարի հետ կատարվածը:
Հիշեցնենք, գիշերը հրդեհվել են քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ի թեկնածու, ենթաշտաբներից մեկի ղեկավար Վահան Սարիբեկյանի բնակարանն ու ավտոմեքենան:
Վահագն Գեւորգյանի շտաբն այդ առիթով արդեն հայտարարություն է տարածել` կոչ անելով իրավապահներին վայրկյան առաջ բացահայտել հանցագործությունը:
Կոտայքի ՔՊ-ական մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասել էր, որ որեւէ վարկած չեն բացառում` պատասխանելով հարցին` կասկածներ չե՞ն հարուցում նման միջադեպը` վաղը կայանալիք քաղաքապետի ընտրությունների նախօրեին: Վահագն Գեւորգյանն էլ այս առիթով ասաց. «Սա նախ եւ առաջ մեր դեմ է ուղղված եւ մեզ ձեռնտու չէ»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ