Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդանոց դիմած անչափահասին դանակահարել էին

Հունիս 08,2019 14:35

Հունիսի 4-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «որովայնի վնասվածք» ախտորոշումով իրենց մոտ բուժօգնության է դիմել Երևանում սովորող, սևանցի 16-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ քոլեջում ապակիով վնասվածք է ստացել:

Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների և Նոր Նորքի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողը վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 11.00-ին, Բաբաջանյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Քոլեջի 17-ամյա սովորողը դանակով հարվածել էր նրա որովայնին՝ պատճառելով վնասվածք:

17-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930