«Շրջանակը կբացվի, երբ կլինեն մարդիկ, որոնք կանեն ինչ-ինչ արարքներ և բերման կենթարկվեն: Եթե կլինի հանցագործություն, կհարուցվի քրեական գործ»,-լրագրողների հետ զրույցում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը չցանկացավ բացել շրջանակը, թե ովքեր էին այն սևազգեստ մարդիկ, որոնց մասին ՀՀ կառավարության նիստին խոսեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ այդպիսի խումբ բացահայտվելու դեպքում անմիջապես կտեղեկացնեն: Հստակեցմանը՝ դա Ադեկվատ կոչվող խո՞ւմբն է, Արթուր Վանեցյանն արձագանքեց՝ չգիտի, թե ում մասին են խոսում և նշեց՝ կլինեն հստակ դեպքեր, կլինեն հստակ գործողություններ իրավապահների կողմից:
ԱԱԾ պետն ասաց՝ վարչապետ Փաշինյանի կողմից հստակ ցուցում է տրվել, և ոստիկանությունն ու ԱԱԾ-ն իր մասով կատարում է համապատասխան աշխատանքներ:
Դիտարկմանը՝ ինչքան սևազգեստ մարդ տեսնեն վնասազերծելո՞ւ են, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ դա տեղին հումոր էր: Գիտեք փորձում են ենթատեքստից դուրս բաներ ասել՝ սևազգեստ մարդիկ… իրականում նման բան չկա: Վարչապետը հստակ իր դիրքորոշումը հայտնել է, պետք չէ բառախաղի միջոցով որևէ սենսացիաներ փնտրել»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ