Լրահոս
Օրվա լրահոսը

Վարազդատ Լալայանը նվաճեց երիտասարդների աշխարհի չեմպիոնի կոչումը

Հունիս 08,2019 12:48

Ֆիջիում ավարտվեց ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին Հայաստանը մասնակցեց հինգ մարզիկով:

Եզրափակիչ օրը գերծանր քաշային (+109 կգ) Վարազդատ Լալայանը իրանցի երկու գլխավոր մրցակիցների հետ պայքարում պատվով դուրս եկավ: Պոկում վարժությունում թեեւ մեր ծանրորդը 192 կգ-ով բավարարվեց փոքր արծաթով, սակայն հրում վարժությունում նրա 227 կիլոգրամը եւ երկամարտի 419 կիլոգրամը չեմպիոնական արդյունքներ էին:

Աղջիկների մրցակցության մեր միակ մասնակիցը՝ +87 կգ քաշային Արփինե Դալալյանը,  հրում վարժությունում ցույց տվեց 140 կիլոգրամ եւ արժանացավ փոքր բրոնզե մեդալի:

Ֆիջիում մեր երիտասարդ ծանրորդներն ընդհանուր առմամբ նվաճեցին 2 ոսկե, 1 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930