Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյանը պատրաստվո՞ւմ է ներողություն խնդրել Արա Մինասյանից

Հունիս 08,2019 11:15

«Բոլոր դատավարական հաջորդ քայլերի մասին իմ փաստաբանը հավանաբար երկուշաբթի կտա ասուլիս, և այդ հարցերի մասին կպատասխանի»,- Aravot.am-ի հարցին՝ պատրաստվո՞ւմ է ներողություն խնդրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» նախկին տնօրեն Արա Մինասյանից, այսպես պատասխանեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Տեղեկացնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանը հունիսի 7-ին պարտավորեցրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին Ֆեյսբուք սոցիալական ցանցի ուղիղ եթերի միջոցով հրապարակային ներողություն խնդրել Սերժ Սարգսյանի խնամի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» տնօրեն Արա Մինասյանից։

Մեր հստակեցմանը՝ տեսականորեն Դուք ներողություն կխնդրե՞ք, եթե հստակ պահանջ լինի, Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Ես Ձեր հարցին պատասխանեցի, որ իմ փաստաբանը հետագա քայլերի վերաբերյալ բոլոր հարցերին կպատասխանի: Այն, ինչ ես ասել եմ, ամեն ինչ ուժի մեջ է»: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ գնահատական կտա դատարանի որոշմանը, Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Արդեն տվեցի գնահատական»:

 

Տաթև ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930