«Բոլոր այն պաշտոնյաները, անձինք, որոնք փորձում են սեպ խրել կամ գիծ քաշել Արցախի ու Հայաստանի միջեւ, նրանք դավաճաններ են»,- ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի պատգամավոր Սիփան Փաշինյանը:
Իսկ Արցախի ներկայացուցիչներին Հանրապետության տոնին չհրավիրելը գիծ քաշե՞լ չէր՝ ըստ Ձեզ։ «Ես տեղյակ չեմ` հրավիրե՞լ են, թե՞ ոչ, պետք է այդ հարցով դիմել կազմակերպիչներին. իմ համար ցանկալի կլիներ, որ նրանք հրավիրված լինեին»: Իսկ Դուք համաձա՞յն եք վարչապետ Նիկոլ Փաշինյանի «դավադրության տեսության» հետ, այն է` Արցախում կան ուժեր, որոնք պատրաստ են պատերազմ հրահրել եւ պատերազմի մեղքը բարդել հայաստանյան իշխանությունների վրա։
«Ես նման բան չեմ լսել»: Իր ասուլիսում է ասել: «Այո, գիտեմ. Դուք հիմա Ձեր հարցով ֆոն եք ստեղծում, որ, իբր, արցախցիներն ինչ-որ դավադրություններ են կազմակերպում։ Խոսվել է հետեւյալի մասին, որ կան մարդիկ, ովքեր հնարավոր է եւ անեն այս բանը… ասել է` ցանկացած պետությունում էլ կարող են լինել եւ դավադրություններ հրահրողներ»: Իսկ ինչո՞ւ կոնկրետ անուններ չտալ։ «Կդժվարանամ ասել, սակայն թույլ տվեք երկրորդել ու խնդրել` լավ ծանոթանալ վարչապետի ասուլիսում հնչեցրած մտքերին, այնտեղ չի խոսվում Արցախի մասին, խոսվում է «որոշ» մարդկանց մասին»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում