Հայաստանում շատ ազատ փող կա եւ անընդհատ ավելանում է, բայց որպես ներդրման առավել ապահով ոլորտ՝ տեղական ներդրողը նախընտրում է ֆինանսական շուկայի գործիքները:
Հավաստիացնու՛մ եմ, հենց վեթթինգի արդյունքում ձեւավորված նոր դատական համակարգը ձեռնամուխ լինի անցումային արդարադատության կիրառմանը՝ այդ փողը մեծ արագությամբ փախչելու է երկրից: Ընդ որում, այդ «փախուստը» տեղի է ունենալու թե՛ կանխիկ եւ թե՛ անկանխիկ եղանակներով: Ոչ թե այն պատճառով, որ բոլոր ֆինանսական միջոցները ձեւավորվել են «հանցավոր ճանապարհով», այլ այն պատճառով, որ ձեւավորվել են անսկզբունք եւ անորոշ տեւողությամբ «զտումների» կամ «ստուգումների» սպասումներ:
Ի՞նչպես կարելի է չեզոքացնել այս ազդեցությունները ֆինանսների ոլորտի վրա այս պարագայում: Իրավիճակը շատ նման է նրան, որ մարդը «տանը մնացած» աղջիկ ունենա եւ ի լուր ամբողջ աշխարհի հայտարարի, որ աղջիկը պատվազրկված է: Իսկ հետո անկեղծորեն զարմանա, թե ինչո՞ւ պոտենցիալ փեսացուներ չեն հայտնվում: Հավատացեք, արդեն բավականին ուշ է դեղատոմս առաջարկելու համար: Նշեմ, որ առանց հանրային ակցիաների, առանց հայտարարված «վեթթինգների» եւ «անցումային արդարադատությունների»՝ թերեւս հնարավոր էր հասնել թե՛ արդար դատական համակարգի վերականգնմանը եւ թե՛ միաժամանակ ապահովել կապիտալի «չփախչելու» պայմաններ՝ եթե այդ նպատակներին հասնելու համար վարվեր չհայտարարված եւ քողարկված պայքար:
Մի ելք, այնուամենայնիվ, կարծում եմ հնարավոր կլիներ գտնել ստեղծված իրավիճակից փոքր կորուստներով դուրս գալու համար: Դա, հայտարարված ճանապարհներից ետ քայլ կատարելն է եւ որոշակի պայմաններով «ֆինանսական համաներում» իրականացնելը: Սակայն, ցավոք, միայն ոչ պոպուլիստ կառավարություններն են ունակ գնալ այդ ճանապարհով:
Կարդացեք նաև
Արտակ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում