Լրահոս
Օրվա լրահոսը

«40 երկրում եմ եղել, եւ ոչ մի երկիր ինձ վիզա չի մերժել»

Հունիս 08,2019 10:20

ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին Թուրքիայից Ջավախք մտնելիս, Կարծախի անցակետում արգելել են մտնել Վրաստան: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Մելքոնյանն ասաց, որ նախկինում երբեւէ նման խնդիր չի ունեցել:

«Ես աշխարհի 40 երկրում եմ եղել, եւ ոչ մի երկիր ինձ վիզա չի մերժել, երբեք ինձ չեն արգելել»,-ասաց ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենը:

Հարցինք` իր կարծիքով ինչո՞վ է պայմանավորված նման միջադեպը: «Չեմ կարող ոչինչ ասել, իրենք բացատրություն չեն տալիս: Ես միայն այն բանի հետ կապ ունեմ, որ վերջին շրջանում երկու ամիս շարունակ Ախալքալաքում եմ եղել շաբաթ-կիրակի օրերին, որովհետեւ եղբայրս ծանր հիվանդ էր, ես իրեն այցելելով գիտեի, որ այդ հիվանդությունը շատ վատ բանով է վերջանալու, ինչն այդպես էլ եղավ»,-պատասխանեց պարոն Մելքոնյանը:

Նաեւ հավելեց. «Եվ եթե դիվանագիտական խողովակներով միջամտություն չլիներ, ինձ թույլ չէին տալու, որ Վրաստանի տարածքով մտնեմ Հայաստան: Այլապես պետք է Կարծախի մաքսատնից վերադառնայի Կարս, այնտեղից կամ Ստամբուլի վրայով Երեւան գայի, կամ Կիեւի, Մոսկվայի վրայով` Անկարայից»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

08․06․2019 թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930