Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի դեմ ենթադրյալ մահափորձի գործով հնչեցրած սենսացիոն հայտարարությունից հետո համապատասխան միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն է տրվել․ «Հայկական ժամանակ»

Հունիս 08,2019 10:25

Սյունիքի նախկին մարզպետ, Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի դեմ 2015 թվականին տեղի ունեցած ենթադրյալ մահափորձի գործով ամբաստանյալներից մեկի՝ դատարանում հնչեցրած սենսացիոն հայտարարությունից հետո անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն է տրվել:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Նկատի ունենալով, որ դատաքննության ընթացքում ամբաստանյալ Գարեն Աթաջանյանի կողմից տրված ցուցմունքներում, ինչպես նաեւ դրանց եւ քրեական գործով ձեռք բերված մյուս ապացույցների միջեւ առկա են հակասություններ, այդ քրեական գործով դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազին հանձնարարվել է ձեռնարկել դրանից բխող համապատասխան միջոցներ: Բացի այդ, ամբաստանյալի հայտնած տեղեկությունները ստուգելու նպատակով հետաքննության մարմնին տրվել է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն: Այս ուղղություններով աշխատանքներն ընթացքի մեջ են»,- ասաց Աբրահամյանը:

 

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930