«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորն անազատության մեջ է տասնմեկ ամիս:
Նրա քրեական գործով դատական նիստը չկայացավ՝ դատախազի հիվանդ լինելու պատճառով: Սակայն ամբաստանյալը լարված էր եւ վայրկյան առաջ շտապում էր հայտարարություն անել: Ողջամիտ դիտորդի կարծիքով, նա առաջին անգամ դռնբացության կարգավիճակով տեսավ տուժողի եւ տուժողի ներկայացուցչի:
Նրա հետ կատարված դատավարական գործողությունները մինչ այդ եղել են փակ: Ընկերություններից մեկի առաքիչը իրավապահ մարմիններին է հանձնվել կատարված հանցագործությունից երկու ամիս հետո, հայտարարելով, թե կատարողն ինքն է: Նրան ճանաչողները չեն հավատում: Մեղադրանքը ծանր է. ավազակային հարձակում, նախօրոք տնից վերցրած բանվորական բաճկոնով, բանվորական տաբատով, սեւ գույնի բրդյա կտորի գլխարկով, որի աչքերի հատվածը նախօրոք կտրել էր՝ որպես դիմակ ծառայեցնելու համար, բանվորական ռետինե ձեռնոցներով:
Ըստ մեղադրանքի, նա իր վրա կրել է օդաճնշիչ ատրճանակ, նռնականման կրակայրիչ, մեկ հատ էլեկտրաշոկ եւ արցունքաբեր գազ արձակող սարք, եւ ոտքով քայլել դեպի գրավատներից մեկը: Զենքի սպառնալիքով նրան է տրվել 6.341.000 ՀՀ դրամ կանխիկ գումար: Ապա միլիոնանոց տոպրակը ձեռքին փախել է, բարձրացել շենքի տանիք, պատսպարվել այնտեղ մոտ երկու ժամ, որից հետո դուրս է եկել շենքից եւ քայլելով գանցել իր կողմից կայանած հիշյալ ավտոմեքենայի մոտ:
Այս գործով ութ տուժող կա, վեց վկա:
Նա ցուցմունք էր տվել, որ վերջին երկու տարվա ընթացքում կուտակել է մոտ 25.000 ԱՄՆ դոլար պարտք, եւ որպես սուրճի սարքավորումների սպասարկող՝ ստացած ամսական 200.000 ՀՀ դրամով հիշյալ պարտքը մարել չկարողանալով, որոշել է պարտքերը մարելու համար հանցավոր ճանապարհով գումար հայթայթել:
Մանրամասները՝ վաղվա «Առավոտում»:
Ռ. Մ.
«Առավոտ» օրաթերթ,
07.06.2019