Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, որոշում կայացրեց կալանավորել Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանին։Այս առնչությամբ «Ա1+» -ը զրուցել է Հայ ազգային կոնգրեսի իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի հետ։
«Կարծում եմ, որ շատ կարևոր իրադարձություն էր։ Սպանություններով ունենք առաջին մեղադրյալը։ Եվ որքանով ես տեղյակ եմ, մեղադրանքը շատ ամուր է։ Ես կարծում եմ, որ առաջիկայում, այս մասով գործը կանջատվի և կգնա դատարան՝ Զաքար Հովհաննիսյանի մահվան հանգամանքների հետ կապված կամ սպանության մասով»,- ասաց Արմեն Խաչատրյանը։
Սակայն նրա խոսքերով՝ անկախ բոլոր այդ բարդություններից, Զաքար Հովհաննիսյանի սպանության հետ կապված այս զարգացումներն իրենց հույս են տալիս, որ շուտով կլինեն շղթայական բացահայտումներ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում