Հունիսի 7-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։
Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքները և կարևորել դրա անցկացումը երկկողմ տնտեսական հարաբերությունների համատեքստում։
Կողմերը հատուկ կարևորել են միջազգային հարթակներում համագործակցությունը։
Դեսպան Սադոյանը և փոխնախարար Դարսալիան արժևորել են Վրաստանի հայ համայնքի նշանակալի դերը երկու բարեկամ երկրների հարաբերություններում: Այս համատեքստում Ռուբեն Սադոյանն անդրադարձ է կատարել ջավախահայությանն առնչվող հարցերին։
Կարդացեք նաև
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ։
Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայություն