Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «ՌԴ-ի հայերը կարող են ներդրումներ անել Հայաստանում, իրենց հետ բերել նոր գործընկերների»

Հունիս 07,2019 22:15

Ռուսական «Էկոգրադ» հանդեսի ներկայացուցիչը Սանկտ Պետերբուրգում կայացած ասուլիսում Նիկոլ Փաշինյանին ասաց, որ շատ ուրախացել են հեծանիվի վրա նրա լուսանկարը տեսնելով, ապա հարցրեց՝ արդյոք նախատեսում է կամ ցանկանում է Հայաստանում կառուցել հեծանվուղիներ, արդյոք ծրագրերում կա Երեւանը էկոլոգիզացիայի ենթարկելը;

«Մեզ համար շրջակա միջավայրի պահպանության հարցերը շատ կարեւոր են, եւ մենք հայտարարել ենք, որ Հայաստանը պետք է համապատասխանի ժամանակակից միջազգային բնապահպանական բոլոր չափանիշներին: Այս հարցի կապակցությամբ խնդիրներ ունենք, բայց մտադիր ենք դրանց անդրադառնալ եւ լուծել: Ինչ վերաբերում է հեծանվուղիներին, անշուշտ հեծանիվը գնալով Հայաստանում ավելի մեծ ժողովրդականություն է վայելում եւ դա մեզ ուրախացնում է: Դա օգտակար է եւ առողջ կենսակերպի կարեւոր բաղադրիչ է:

Ես հույս ունեմ, որ ավելի շատ ՀՀ քաղաքացիներ կօգտվեն հեծանվից որպես փոխադրամիջոց: Ես գիտեմ, որ Երեւանի քաղաքապետարանը քննարկում է նոր հեծանվուղիների ստեղծման հարցը, նաեւ ողջ Հայաստանում է դա նախատեսվում; Հայաստանում տարածված է հեծանվային տուրիզմը, լեռնային հեծանիվները, ես այս ժամանցի բոլոր սիրահարներին կոչ եմ անում գալ Հայաստան, վայելել հեծանվարշավները մայրաքաղաքում, սարերում: Մեզ մոտ ամենուր հնարավոր է մեր երկրում հեծանիվ վարել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Արմինֆոյի» թղթակցին հետաքրքրում էր այն, որ վարչապետը լիագումար նիստին դիմել է ներկաներին ու կոչ արել միջազգային բիզնեսին ներդրումներ անել Հայաստանում, լրագրողը հետաքրքրվեց՝ արդյոք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է հարվածի տակ դնել բուն Հայաստանում ներդրումներ ներգրավելը:

«Ես կարծում եմ, որ առհասարակ աշխարհում կան գործոններ, որ նպաստում են ներդրումներին, բայց կան նաեւ գործոններ, որոնք խոչընդոտում են ներդրումները; Աշխարհում չկա մի վայր, որը կարելի է ներդրումային դրախտ կոչել: Մենք հույս ունենք, որ կկարողանանք բարձրացնել ՀՀ ներդրումային գրավչությունը, ԼՂՀ կառավարությունը նույնպես աշխատում է ԼՂՀ ներդրումային գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ: Այնտեղ նույնիսկ գոյություն ունեն միջազգային ներդրումային ծրագրեր:

Կարծում եմ՝ Հայաստանը ի վիճակի է պահպանել կայունությունն ու անվտանգությունը մեր տարածաշրջանում: Մենք կկարողանանք երաշխավորել նաեւ մեր երկրում ներդրումների անվտանգությունը»,-ասաց վարչապետը:

Լրագրողը մեկ հարց էլ հնչեցրեց՝ ինչով Հայաստանը կարող է խթանել հայրենադարձությունը եւ ինչով կարող են օգտակար լինել Հայաստանին «դրսի» հայերը: «Կարծում եմ, որ այն փոփոխությունները, որ տեղին են ունենում Հայաստանում, արդեն իսկ խթանում են հայրենադարձությանը, շատ հայեր վերադառնում են Հայաստան, կամ այդ որոշումն ընդունելու ընթացքի մեջ են:Հայկական Սփյուռքը ահռելի ներուժ ունի: Ես շփվեցի Սանկտ Պետերբուրգի հայերի հետ, ակնհայտ է, որ նրանք արտակարգ հաջողությունների են հասել , եւ դա ուրախալի փաստ է:

Երբ մեկ տարի առաջ դարձյալ Սանկտ Պետերբուրգում էի, մենք հայ գործարարների հետ քննարկում էինք ներդրումային ծրագրերը,ուրախ եմ ասել, որ այդ ժամանակ քննարկված ծրագրերից որոշները գտնվում են արդեն իրականացման փուլում»,-ասաց ՀՀ Փաշինյանը;

Նշեց, որ Ռուսաստանի հայերը վստահ կարող են ներդրումներ անել Հայաստանում, իրենց հետ բերել նոր գործընկերների. «Հայաստանը բոլոր հայերին հայրենիքն է, յուրաքանչյուր հայ կարող է իր ուժերը ներդնել հանուն մեր երկրի զարգացման եւ կայացման»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930