Ինչպես տեղեկանում ենք Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջից, հայ մասնագետների խմբի հետ Սիրիա է մեկնել նաև Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը և սիրիահայ երեխաներին հանձնել նվերներ։
«Հունիսի 6-ին Հալեպի Հայ ազգային պատսպարան կենտրոնի սաներին են հանձնվել Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի նախաձեռնած «ՄԵՆՔ ՁԵԶ ՀԵՏ ԵՆՔ» մարդասիրական ակցիայի արդյունքում երեխաների համար հավաքված նվերները։ Հայ ազգային պատսպարան կենտրոնը պատկանում է Բեյրո թեմի առաքելական եկեղեցուն։ Միջոցառմանը ներկա են եղել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը՝ կնոջ և որդու հետ, Սիրիայում հայկական մարդասիրական խմբի պատասխանատու Արկադի Տոնոյանը, հումանիտար խմբի մի քանի անդամներ։ Հյուպատոս Արմեն Սարգսյանն ու հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց երախտագիտությունն են հայտնել Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնին՝ նախաձեռնության և մարդասիրական առաքելության համար»,-գրված է ականազերծման և փորձագիտական կենտրոնի պաշտոնական հայտարարության մեջ։