Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկել են Հայաստանի սպառազինության մատակարարման հարցը: Այդ մասին նա ասել է «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում:
«Մենք լավ գործակցում ենք ռազմատեխնիկական ոլորտում, և իհարկե, մենք որոշակի պայմանավորվածություններ ունենք: Եվ ես կարծում եմ, որ մեր հարաբերություններն այդ ուղղությամբ բնականոն զարգանում են»,- ասել է Փաշինյանը:
Հարցին՝ արդյոք հանդիպման ընթացքում քննարկվել է Երևանին նոր «Իսկանդեր» համալիրներ մատակարարելու հարցը, Փաշինյանն ասել է, որ Հայաստանը դրանցից բավականաչափ ունի:
«Մենք բավականաչափ «Իսկանդեր» ունենք: Բայց մենք հույս ունենք էլի ինչ-որ բան ստանալ: Ոչ փոքր»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ