Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկել է գազի գինը: Այդ մասին նա ասել է «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում:
Փաշինյանը նշել է, որ դա շատ կարևոր հարց է երկկողմ հարաբերություններում, և այդ հարցը դեռ կքննարկեն նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում: «Ես կարծում եմ, որ կարևոր է հասկանալ այդ հարցի բոլոր նրբերանգները, քանի որ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը ես ասացի, որ մենք շատ լավ տնտեսական դինամիկա ունենք»,- ասել է Փաշինյանը:
Նա հիշեցրել է, որ տարվա առաջին քառորդի արդյունքում Հայաստանում տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 7.1%:
«Դա ցույց է տալիս, որ մենք շատ լավ հնարավորություն ունենք տնտեսական բեկում կատարելու: Մենք դա անվանում ենք տնտեսական հեղափոխություն: Եվ շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք համաձայնեցնել գազի այնպիսի գին, որպեսզի այդ գինը չկոտրի այն տեմպը, որը մենք ունենք տնտեսության մեջ: Եվ ես հույս ունեմ, որ մենք ընդհանուր լեզու կգտնենք, քանի որ չէ՞ որ մենք Ռուսաստանի հետ ունենք ոչ թե սովորական, այլ ռազմավարական հարաբերություններ, և ես կարծում եմ, որ պետք է նաև լուծել գազի ռազմավարական հարցը»:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ