Լրահոս
Օրվա լրահոսը

Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման վերաբերյալ

Հունիս 07,2019 20:03

Հունիսի 3-ից 7-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը:

Նիստը վարել են հանձնաժողովի համանախագահներ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Վլադիմիր Դրոժժովը:

Հանձնաժողովի 14-րդ նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությանը, պայմանագրային-իրավական բազայի զարգացմանը, ինչպես նաև նախորդ՝ 13-րդ նիստին ընդունված որոշումների կատարմանը վերաբերող հարցեր, քննարկվել և ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման վերաբերյալ:

Հանձնաժողովի հայկական և ռուսական ազգային մասերի առանձին ոլորտների մասնագետների միջև անցկացվել են աշխատանքային հանդիպումներ ու քննարկումներ: Հայկական կողմից հանձնաժողովի աշխատանքներին ներգրավված են եղել պաշտպանության նախարարության և շահագրգիռ այլ գերատեսչությունների ու մարմինների ներկայացուցիչներ:

Հունիսի 6-ին անցկացված ամփոփիչ նիստի ընթացքում հայկական և ռուսական կողմերի համանախագահողները ստորագրել են ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստի Արձանագրությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930