Երեկ երեկոյան Թուրքիայից Ջավախք մտնելիս, «Կարծախի» անցակետում ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին սահմանապահներն արգելել են մտնել Վրաստան։
«Ա1+»-ի հետ զրույցում Աշոտ Մելքոնյանն ասաց, որ իրեն ասել են, որ չի կարող մտնել, որովհետև Վրաստանն աննպատակահարմար է գտնում իր մուտքը։
«Բարեբախտաբար, մեզ հետ էր ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը և նա ԱԳՆ-ի միջոցով կարողացավ այնպես անել,որ մոտ երկու ժամ այնտեղ մնալուց հետո թույլ տան, որպեսզի տրանզիտի իրավունքով իմ ծննդավայր Ջավախքով անցնեմ և գամ Հայաստան»,- ասաց Աշոտ Մելքոնյանը։