Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանը՝ լրագրողին. «Իմ վրա այդ օրենքը, գեղեցկուհի ջան, ոչ մի ձեւ չի ազդելու»

Հունիս 07,2019 17:42

ԲՀԿ-ն Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթին «կողմ» չի քվեարկելու, որովհետեւ շատ խնդիրներ է արձանագրել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտնեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Լավ բաներին դեմ չենք, բայց, օրինակ, եկամտահարկի համահարթեցմանը դեմ ենք, որովհետեւ դա արդարացի չէ: Ժողովրդի հաշվին բյուջեում գումար ավելացնելն անընդունելի է: Երկու միլիոն դրամ աշխատավարձ ստացող 800 հոգի կա՝ բանկիր, ՏՏ ոլորտի անձինք կամ լոմբարդի տեր, նրանց համար պետք է համահարթեցում լինի մնացած 600 հազար քաղաքացիների հաշվի՞ն»,-հարցադրում արեց նա:

Ծառուկյանը համոզված է, որ եկամտահարկի համահարթեցումից տնտեսվարողները տուժելու են. «Եթե դու ստանում ես 65 000 դրամ աշխատավարձ, իսկ մյուսը՝ 3 միլիոն, այդքան ստացողի վրա այդ հարկումը չի ազդելու, իսկ քո վրա՞»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ եկամտահարկի համահարթեցումը Ծառուկյանի վրա ինչպե՞ս է ազդելու: «Իմ վրա այդ օրենքը, գեղեցկուհի ջան, ոչ մի ձեւ չի անդրադառնալու: Մենք դա հաշվի չենք էլ առնելու, մենք պատրաստ ենք օրենքի առաջ ինքներս օրինակ ծառայել»,-լրագրողին այսպես դիմելով՝ պատասխանեց Գագիկ Ծառուկյանը:

https://www.facebook.com/aravot.am/videos/447421179162732/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930