Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Ապօրինի ջրագիծ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

Հունիս 07,2019 17:36

Երևան, Նուբարաշենի խճուղի թիվ 2. Օրերս այստեղ Վեոլիա Ջուր ՓԲԸ «Արևելք» տարածաշրջանային տնօրինության «Էրեբունի» տեղամասի կողմից հայտնաբերվել է 100 մմ տրամագծով ապօրինի ջրագիծ: Ջուրը ստանում էր ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը:

Այդ մասին Երևանի տարածաշրջանի առևտրային տնօրինության կողմից կազմվել է արձանագրություն, որը «Նուբարաշենի» ներկայացուցիչները հրաժարվել են ստորագրել։ Համաձայն գործող կարգի, կատարվել է նշված հիմնարկի կողմից սպառված ջրի քանակի վերահաշվարկ՝ 91,5 հազար խորանարդ մետր ծավալով, որի դիմաց ենթակա է վճարման մոտ 16,5 մլն դրամ:

Ապօրինի ջրագիծը ապամոնտաժվել է նույն օրը:

Վեոլիա Ջուր ՓԲԸ

Հանրային կապերի բաժին

Հ. Գ. Ավելի ուշ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից ստացանք հետեւյալ պարզաբանումը. «Այսօր՝ հունիսի 7-ին, զանգվածային լրատվության էլեկտրոնային միջոցներով հրապարակվել էր հաղորդագրություն, համաձայն որի՝ ««Վեոլիա Ջուր» ՓԲԸ «Արևելք» տարածաշրջանային տնօրինության «Էրեբունի» տեղամասի կողմից հայտնաբերվել էր 100 մմ տրամագծով ապօրինի ջրագիծ», որտեղից ջուրը ստանում էր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը։

Վերոգրյալի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ընթանում են լայնածավալ շինվերանորոգման աշխատանքներ, այդ թվում՝ արտաքին և ներքին ջրամատակարարման ցանցերի։ Մինչև շինվերանորոգման աշխատանքների ավարտը օգտագործվում են նախկին ջրագծերը, քանի որ կառուցվող ջրագծերից դեռ հնարավոր չէ օգտվել։

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ «Արևելք» տարածաշրջանային տնօրինության «Էրեբունի» տեղամասի տարածած տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում և մասնագիտական ոչ լիարժեք ուսումնասիրության արդյունք է, ընդ որում՝ քրեակատարողական հիմնարկում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ներկայացուցիչներին պատշաճ տեղեկացվել է վերոգրյալի մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930